Գրոսմայստեր Արամ Հակոբյանը պահպանում է առաջատար դիրքերը
ՍՊՈՐՏԳրոսմայստեր Արամ Հակոբյանը շարունակում է գլխավորել Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի աղյուսակը:
Հակոբյանը 8 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և Հնդկաստանը ներկայացնող Այուշ Շարմայի հետ կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
Հայաստանից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով ունի 5 միավոր: