Տրոլեյբուսի ուղեկցորդը ծեծի է ենթարկել 11-ամյա տղային ՌԴ-ում. վերջինս ուղեղի ցնցում է ստացել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնցած երեքշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, Մուրմանսկում կոնդուկտրը տրոլեյբուսում հարվածել է 11-ամյա երեխայի։ Տուժածի մայրը հայտնել է, որ տղան հոսպիտալացվել է գլխի փակ վնասվածքով, ուղեղի ցնցումով և դեմքի փափուկ հյուսվածքների կապտուկով։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մուրմանսկի շրջանի քննչական մարմինները դատավարական ստուգում են սկսել։
«Տղաս ներս մտավ, վճարեց ուղեվարձը և նստեց՝ առանց կոնդուկտրի հետ խոսելու։ Նա միջին տարիքի կամ մորուքով երիտասարդ է։ Հայտարարություն ենք գրել ոստիկանություն, բողոք՝ «Էլեկտրական տրանսպորտ»-ին»,- TV-21-ի խմբագիրներին ասել է երեխայի մայրը։
Այժմ «Էլեկտրատրանսպորտ» ԲԲԸ-ն ծառայողական քննություն է իրականացնում։ Աշխատակցին հեռացրել են աշխատանքից, դեպքի տեսագրությունն ուղարկվել է ոստիկանություն։