Կարիերայում առաջին անգամ Ավանեսյանը գրանցեց այս հաջողությունը
ՍՊՈՐՏՊրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (1182) կարիերայում առաջին անգամ բարձրացել է 45-րդ տեղ և դիրքը բարելավել է 3 հորիզոնականով:
Կանանց թենիսի ասոցիացիան, հիշեցնենք, վերջերս թարմացրել է թենիսիստ Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկատվությունը։ Օգոստոսի 5-ից նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:»