Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ․ պատմության այս օրը (23 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հարավային Ամերիկայի քիմիկոսներ՝ Մոլի օր (ոչ պաշտոնական), Հունգարիա՝ Հանրապետության օր, Լիբիա՝ Հաղթանակի և ազատության օր, Ռուսաստան՝ Գովազդի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1905- ծնվել է  խորհրդահայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը:

1907 –ծնվել հայ խորհրդային զորահրամանատար Նվեր Սաֆարյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրի ինքնապաշտպանության կոմիտեն Երևան է ուղարկել իր ներկայացուցիչին նպատակ ունենալով համոզել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղ  ուղարկել սպաների խումբ, որոնք չեն թողնի Ադրբեջանին ուղղակի կառավարում իրականացնել այնտեղ:

1913 – ծնվել է հայ խորհրդային դերասան Գարուշ Խաժակյանը:  

1915 –ծնվել է ջութակահար Ռուբեն Գրիգորյանը:

 1928– ծնվել երաժշտագետ, դիրիժոր  Հովհաննես Չեքիջյանը:

1953– ծնվել է թուրք գիտնական Թաներ Աքչամը, որը բացահայտ ընդունում և քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը:

1959- վախճանվել է  հայազգի սովետական կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1963 – ծնվել է քանդակագործ Նունե Թումանյանը:

1993 –ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ և ազատագրել կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը։ Շրջափակման մեջ են ընկել ադրբեջանական բանակի Կովսականի և Կուբատլուի  զորամասերը, որոնք տեղաբաշխված են եղել Ադրբեջանի Զանգելանի, Ջեբրաիլի և Կուբաթլիի շրջաններում:

1994- վախճանվել է հայ խորհրդային կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը:

1997– վախճանվել է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը, որն ունի 200-ից ավելի գյուտերի արտոնագիր:

1999 – վախճանվել է կանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր Գևորգ Բաղջյանը:

2006- Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին:

2008- Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանն ու բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

2009- Թուրքիայում Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի:

2013-  վախճանվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:

2014- Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ:

2018- Երևան-Գյումրի մայրուղին փակել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները, որոնք  պահանջել են իրենց աշխատավարձերը:

2023-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

787 —քրիստոնեական եկեղեցիների տիեզերական համաժողովն ընդունել է սրբապատկերների  հարգման կարգը, որը պահպանվում է մինչև մեր օրերը:

1086 —Ալմորավիդների և իսպանական մուսուլմանների բանակը Զալլակեի ճակատամարտում ջախջախել է թագավորներ Լեոնի և Կաստիլիան Ալֆոնսո 6-րդի բանակներին:

1545- 32 չելնա-չայկա նավերով զապորոժցի կազակները մոտեցել են թուրքական Աչի-Կալե (Օճակով) ամրոցին և գրավել այն:

1698 –ծնվել է  ֆրանսիացի ճարտարապետ Ան-Ժակ Գաբրիելը:

1715 – ծնվել է Պետրոս 2-րդը, որը 1727-ից մինչև իր մահանալը եղել է Ռուսաստանի ցար:

1792 –ծնվել է  բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը:

1803 —Ջոն Դալտոնը հաշվարկել է 21 քիմիական էլեմենտների և միացությունների ատոմային մասսաները:

1814 - Լոնդոնում վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն իրականացրել է քթի ձևի վերականգնման վիրահատություն, որը համարվում է աշխարհում կատարված  առաջին պլաստիկ վիրահատությունը:

1826 — ԱՄՆ-ի Նյու-Յորքի թատրոնում առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորվածություն:

1844– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը:

1850 - Կոստանդնապոլսի նավահանգստում խարսխված Neisi Shevkat գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ են  դարձել ավելի քան հինգ հարյուր մարդ:

1868 —ծնվել է անգլիացի ինժիներ Ֆրեդերիկ Լանչեստերը, որը հանդիսանում է բրիտանական առաջին ավտոմեքենայի ստեղծողներից մեկը:

1904-ծնվել է ռուս նկարիչ և մտածող Սվյատոսլավ Ռերիխը:

1940– ծնվել է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն, որը համարվում է «ֆուտբոլի արքան»:

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են գեներալ Շառլ դը Գոլի գլխավորած Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը:

1946 —կայացել է ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի առաջին նիստը:

1956- Հունգարիայում սկսվել է հակախորհրդային ապստամբությունը:

1984 —ԽՄԿԿ կենտկոմի պլենումը որոշում է ընդունել Սիբիրի գետերի հոսքն ուղղել հարավ:

2000- չին հնեաբանները պեղել են Խան դինաստիայի ժամանակաշրջանի ավելի քան 2 000 տարվա հնություն ունեցող երաժշտական գործիքների թանգարան:

2001– թողարկվել է iPod շարժական մեդիա փլեյերը:

2002- Մոսկվայում Դուբրովկայի թատերական կենտրոնում ընթացող «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ ներխուժելով դահլիճ չեչեն ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ 900 մարդու:

2011 —Լիբիայում հայտարարվել է, որ հաղթանակ է տոնվել Մուամար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ:

2022 —ավարտվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարը, որն ընտրել է գլխավոր քարտուղար, այսինքն փաստացի Չինաստանի ղեկավար, արդեն երրորդ անգամ ընտրվել է Սի Ցզինպինը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ДТП в Гегаркуникской области: пострадавший доставлен в больницу Молдавский провал повысит «цену» Пашиняна: «Паст»Погода в Армении В Новороссийске отметили 3-ю годовщину освящения храма Сурб Григор Лусаворич Представлен клип на песню Cosmic friend, с которой Лео Мкртчян представит Армению на «Детском Евровидении» Геворг Тоноян завоевал золото на ЧМ среди ветеранов по спортивной борьбе в Хорватии Пашинян примет участие в саммите БРИКС Артур Григорян освобожден от должности помощника премьер-министра Армении Вице-премьер: Армения не дает Баку повода для военной агрессии В Ереване по обвинению в сбыте наркотиков арестован гражданин Ирана «Власть слаба, вместо того, чтобы уменьшилось число неграмотных в правительстве, оно увеличивается: мы знаем, кто будет нашими членами правительства, если мы станем властью»: «Паст»Цены на золото побили исторический максимум Кремль: Путин встретится практически со всеми лидерами, которые прибудут на саммит БРИКС Лавров: Запад и Киев должны отказаться от идеи вступления Украины в НАТО ДТП в Ереване: Пострадали четыре человека В Ахалкалаке отметили День Святых Переводчиков (Таргманчац) Сборная Армении завоевала 5 медалей на ЧЕ-U23 по боксу в Софии Почему армянский деятель, житель России, посетил парламент РФ? «Паст»Нефть Brent подорожала до $73,47 за баррель Трамп заявил, что конфликта в Газе не было бы, если бы он был президентом США Абрамян: Власти Армении косвенно признают, что запас их уступок Азербайджану исчерпан Идеолог «Реальной Армении» и настоящая ... реальность: «Паст»Конан Арсланян будет выступать в лиге National U19 Франции по футболу Байден заявил, что у него есть подробная информация об атаке Израиля на Иран: Тегеран отреагировал Мужчина ударил по голове 86-летнего пенсионера: а последний нанес ему множественные ножевые ранения В ереванском медцентре «Сурб Аствацамайр» скончалась 8-летняя девочка, сбитая автомобилем в Вайоц Дзоре В Сочи состоялся праздник Таркманчац, посвященный Святым Переводчикам В Стамбуле стартовала третья встреча региональной консультативной платформы «3+3» Армянские боксеры вышли в финал ЧЕ до 22 лет в Софии В центре Мехико неизвестные застрелили двух человек КГД Армении оштрафовал 48 налогоплательщиков Эксперт: Армении нельзя тянуть со строительством новой АЭС Погода в Армении: мокрый снег в горах и на севере Единственная из Армении։ за что армянская компания вошла в авторитетную рейтинговую таблицу? «Паст»Акции в ближайшее время не ограничатся только информированием: что будет предложено оппозиционным силам? «Паст»Азербайджан в 2025 году потратит на оборону 5 млрд долларов Кремль о кровной мести, которую Кадыров пообещал объявить сенатору Керимову и депутатам Разъяснения соратника Пашиняна: Отправят ли главу Следственного комитета Армении в отставку? В Праге состоялся показ четырех фильмов, посвященных Арцаху Армянская школа «Ной» Подмосковья опубликовала процесс создания тараза Эдуард Сперцян не покинет «Краснодар», несмотря на интерес со стороны Европы Цены на нефть растут в среду после 4%-ного снижения накануне В Армении штрафы за нарушения использования кассовых аппаратов в сентябре составили $338 тыс. Поставка велосипедов в школы Армении продолжается Найденного у заброшенного гаража в Ереване новорожденного усыновили Погода в Армении «Олигарх сердца» властей «завоевывает поле» и в других сферах: «Паст»Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст»«Всеармянский фронт» провел шествию осведомленности А где представители НПО?: Оппозиционный депутат парламента Армении указала на полупустой зал
Самое популярное