Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 22-ին ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված՝ ««Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին և գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: