ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ ընդունել Ուկրաինային․ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ ընդունել Կիևին՝ որպես դաշինքի անդամ կամ նրան հրավիրել դաշինք, հայտարարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։
«Այս պահի դրությամբ դաշինքը չի հասել այն կետին, որ պատրաստ լինի Ուկրաինային առաջարկել անդամակցել կամ հրավիրել նրան ՆԱՏՕ»,- ասել է Սմիթը՝ Politico-ին տված հարցազրույցում։