ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են․ Պուտինն ամփոփում է Կազանի գագաթնաժողովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցել են 35 պետության և 6 միջազգային կազմակերպության պատվիրակություններ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Կազանում կայացած գագաթնաժողովից հետո՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ԲՐԻԿՍ–ի նոր անդամները ներդաշնակորեն ինտեգրվեն ընտանիքին, և դա ստացվեց։
ԲՐԻԿՍ-ի երկրներն արձանագրեցին ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման հանձնառությունը։
ԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են:
ԲՐԻԿՍ պետությունները նպատակ ունեն խորացնել գործընկերությունը ֆինանսական ոլորտում և զբաղվել արտաքին ռիսկերից անկախ փոխհաշվարկների մեխանիզմների ստեղծմամբ»,- ասել է նա։