Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները․ ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյունքները չեն ճանաչում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի իշխող «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում հավաքում է ձայների մոտ 54,2 տոկոսը՝ ընտրատեղամասերի 95 տոկոսի արդյունքների հաշվարկից հետո։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սրանով, սակայն, նրանք խորհրդարանական մեծամասնություն չեն կազմի:
Վրաստանի երեք ընդդիմադիր կուսակցություններ, դեռ ձայների հաշվարկի ավարտից առաջ, հայտարարել էին ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: «Միացյալ ազգային շարժումը» (նախկին նախագահ Սաակաշվիլի կուսակցություն) և «Փոփոխությունների կոալիցիան» (ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի դածինք ) հայտարարել են, որ չեն մտնելու խորհրդարան և չեն վերցնելու մանդատները, գրում ես Sputnik Գրուզիան:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած «Փոփոխությունների կոալիցիան» հայտարարել է նաև, որ հոկտեմբերի 27-ից սկսում է անժամկետ բողոքի ակցիաներ իրականացնել:
Վրաստանում գիշերը բողոքի ցույցեր կամ անկարգություններ չեն եղել:
Երեկ երեկոյան, ձայների 70 տոկոսի նախնական հաշվարիկից հետո հայտնի դարձավ, որ Վրաստանի ընտրությունների արդյունքներով չորս ընդդիմադիր կուսակցություններ են հաղթահարում 5%-ի շեմը և անցնում խորհրդարան. նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի «Փոփոխությունների կոալիցիան»՝ 11,2%, «Միասնություն՝ ազգային շարժում» (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցություն)՝ 9,8%, «Ուժեղ Վրաստան» միավորում (4 քաղաքական ուժերի դաշինք)՝ 9% և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» (Վրաստանի նախկին վարչապետի կուսակցություն)՝ 8,2%:
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը։ Վրաստանի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել խորհրդարանական ընտրությունները։ «Վրացական երազանք» կուսակցությունում հաշվարկել են, որ երկրի խորհրդարանում 150 մանդատից ստանում են մոտ 90-ը:
Վրաստանի ընտրությունների վերջնական մասնակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, կազմել է 58,94%: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 18 քաղաքակական ուժ։
Ընտրություններն առաջին անգամ անցկացվել են միայն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) և էլեկտրոնային տեխնոլոգիաների` հաստատման սարքերի և ձայների հաշվարկի լայնածավալ կիրառմամբ։