Իրանի նախագահը սպառնացել է «մտածված պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահը սպառնացել է «մտածված պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը։
«Իրանի երեխաներն իրենց կյանքը զոհաբերեցին իրենց հայրենիքը պաշտպանելու համար։ Ցավակցում եմ բանակի քաջարի զինվորների ընտանիքներին և հերոս ժողովրդին։ Իրանի թշնամիները պետք է իմանան, որ այս խիզախ ժողովուրդը պաշտպանում է իր հողը և ցանկացած հիմարության կպատասխանի կշռադատված ու մտածված»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանը «սխալ չի անի»՝ շարունակելով էսկալացիան, և որ Իսրայելի հարվածները վերջ դրեցին փոխհրաձգությանը։