Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան արձագանք տալ՝ Ուկրաինային ՌԴ խորքը հարվածելու թույտվության դեպքում․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի «համապատասխան կերպով արձագանքել», եթե Ուկրաինային թույլ տան արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածել ՌԴ տարածքի խորքերը, գրում է «Коммерсантъ»-ը։
Միաժամանակ, ըստ ՌԴ նախագահի, պատասխան գործողությունների մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է։ Նա ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ն պատասխանների տարբերակներ է առաջարկելու։
«Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինը Ռուսաստանի նախագահին հարցրել է, թե արդյոք Արևմուտքը լսել է նրա ազդանշանը, որ հեռահար զենքով հարվածելու թույլտվությունը կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցություն ռուս-ուկրաինական հակամարտությանը:
«Նրանք ինձ ոչինչ չեն ասել այդ մասին, բայց հուսով եմ, որ լսել են: Որովհետև, իհարկե, մենք նույնպես պետք է որոշ որոշումներ կայացնենք մեզ համար»,- պատասխանել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ սրա առիթով իր նախորդ հայտարարության մեջ խոսել է ուկրաինական բանակի կողմից նման զենք օգտագործելու անկարողության մասին։
Ըստ Պուտինի, դրա համար նրանց անհրաժեշտ են Եվրամիության ու ԱՄՆ-ի հետախուզական տվյալները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների մասնագետների օգնությունը։
ՌԴ նախագահը Ռուսաստանի տարածքների խորքերը հարվածելու համար հեռահար հրթիռների կիրառման Ուկրաինայի զինված ուժերի թույլտվությունը կապել է սեպտեմբերի 12-ի հակամարտությանը ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցության հետ։
Հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև այս հարցի շուրջ քննարկումների ֆոնին։ Որոշում դեռ չի կայացվել։