Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի կալանքի ժամկետը երկարացվել է
ԻՐԱՎՈՒՆՔՎանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Աբովյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 3-ին ձերբակալվել են «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատիոն Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ իրենց աշխատասենյակներում իրականացված խուզղարկություններին անմիջապես հետո։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալությունն առնչվում է ապօրինի շինթույլտվությունների տրամադրմանը։
Քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է միայն Սուրեն Աբովյանը, Դարբինյանը և Լոռու մարզում գործող «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» ընկերության սեփականատերերը, որոնք ևս ձերբակալված էին, ազատ են արձակվել։ Վարույթն իրականացնող մարմինը նրանց նկատմամբ որպես խափանման միջոցի է կիրառել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան