Քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ արձակվեցին Էրեբունու ՁՊՎ-ից․ (Տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար ձերբակալվել էին 9 քաղաքացիներ՝ Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը։
Նրանք պարբերաբար հրապարակային կերպով հանդես են եկել քաղաքական քննադատական խոսքով։ Քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջով այսօր նաև բողոքի ակցիա էր տեղի ունեցել Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց։
Րոպեներ առաջ ձերբակալվածներից Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ արձակվեցին