ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց բախումներ են տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 9 մարդ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից երկուսի վնասվածքները գնահատվում են ծանր: Գրում է «Լենտա.ռու»-ն:
Բախումները տեղի են ունեցել Թուրքիայի ներկա իշխանությունների կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև: Բողոքի ակցիան կազմակերպվել է Վաշինգտոն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի կապակցությամբ:
Դեպքի վայրը շրջափակվել է ոստիկանության աշխատակիցներով, տրանսպորտի երթևեկությունը սահմանափակվել է: