«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաշինգտոնը Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանության» ստիպելով հանրապետությանը հրաժարվել ավանդույթներից, արժեքներից և տնտեսական դաշտում շահավետ կապերից։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը։ Ի՞նչ «անակնկալներ» կարող է ակնկալել Մոսկվան Հայաստանից ԱՄՆ Պետդեպարտամենտի ճնշման ներքո երկրի դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու համատեքստում։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք նրանց։
Moneytimes.ru-ն այդ մասին հարցրել է քաղաքագետ, Նոր հասարակության ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Կիրեևին։ «Ես կվերաձևակերպեի հարցը, ոչ ԱՄՆ-ի ճնշման ներքո, դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, որոշումն ու երազանքը: ԱՄՆ-ի կողմից կիրառվող ճնշման գործոնը չէ իրավիճակի պատճառը, Հայաստանի ղեկավարությունն այդ համագործակցությունից շատ ավելին է ուզում, քան նույնիսկ ամերիկյան կողմն է խոստանում»,- նշել է փորձագետը։
Նման վերակողմնորոշումը սովորական երևույթ է հետխորհրդային տարածքում, ընդգծել է քաղաքագետը։ Հետխորհրդային հանրապետությունները և Արևելյան Եվրոպայի երկրները վերակողմնորոշվել են դեպի ԱՄՆ և Եվրամիություն, և նրանց կատարած գործողությունները նույնական են ու կարծրատիպային։
«Որպես կանոն, խոսք է գնում ռազմական համագործակցության խզման, ռուսական զենք գնելուց հրաժարվելու, ռազմաբազաների տեղակայումից հրաժարվելու մասին: Դա նաև ներառում է դիվանագիտական աջակցություն միջազգային հարթակներում, ընդդեմ Ռուսաստանի որոշումներին աջակցություն: Բայց քանի որ Հայաստանն այնպիսի մի երկիր է, որին անգամ ԱՄՆ-ն ինքն է խորհուրդ տալիս չշտապել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու հարցում, նա հայտնվել է մի պարադոքսալ իրավիճակում:
Երևանը հասկանում է, որ անհնար է ինչ որ մեկով փոխարինել Ռուսաստանի Դաշնությունը շատ առումներով, հետևաբար, մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները մնում են, Ռուսաստանի ներդրումները մնում են։ Ռուսական կողմը քիչ թե շատ պատրաստ է այդ գործընթացին։ Ռուսաստանի համար էմոցիոնալ և հոգեբանական առումով հաճելի չէ, բայց դրա մեջ ոչ մի ողբերգություն չկա։ Որովհետև ոչ ռազմական, ոչ դիվանագիտական, ոչ նույնիսկ առևտրատնտեսական առումով Հայաստանն անփոխարինելի երկիր և մեր արտաքին անվտանգության տարր չէ։ Եվ այդ հարաբերությունների խզումը, ավելի ճիշտ նվազագույնի հասցնելը, կանխատեսելի էր։ Շատ առումներով մենք նախապես պատրաստվել էինք դրան: Բացի այդ, Երևանը չի խախտում Ռուսաստանի համար որևէ հիմնարար շահ արտերկրում»,- եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը