Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ Եվրոպա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵվրոպան և Ասիան երկու հսկայական և տարբեր աշխարհներ են, բայց նրանք միաձուլվում են միմյանց մի տեսակ անտեսանելի, գրում է Dzen.ru-ն: Դժվար է հստակ ասել, թե կոնկրետ որտեղ է սկսվում մեկը, և որտեղ ավարտվում երկրորդը։ Որպես կանոն, Եվրոպան Ասիայից բաժանվում է Ուրալյան լեռնաշղթայով, Ուրալ գետով, Կասպից ծովի հյուսիսային ափով և Կովկասյան լեռներով։
Բայց կոնկրետ որտեղ՝ Եվրոպայում, թե՞ Ասիայում, գտնվում է Հայաստանը։ Հայերը եվրոպացի՞ են, թե՞ ասիացիներ։
Այստեղ կարելի է դատել երկու տեսանկյունից:
Ըստ ամենապարզ, աշխարհագրականի, Հայաստանը, ինչպես և ողջ Անդրկովկասը, Արևմտյան Ասիա է՝ Մերձավոր Արևելքի անբաժանելի մասը։
Բայց քաղաքական առումով ամեն ինչ այդքան պարզ չէ։ Հայաստանը պատմականորեն միշտ ավելի շատ հայացք է գցել դեպի արևմուտք, քան դեպի արևելք։ Հնագույն ժամանակներից հայերը սերտ կապեր են պահպանել եվրոպական քաղաքակրթությունների՝ հույների, հռոմեացիների, ֆրանկների և ուրիշների հետ։
Գառնիի (Հայաստան) 2000-ամյա տաճարը հայկական մշակույթի վրա եվրոպական (հունական) ազդեցության վառ ապացույցն է: Հայաստանն այսօր սերտորեն է կապված Եվրոպայի հետ, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ անդամ է 2001 թվականից։ Հայկական թիմերն ավանդաբար մասնակցում են ոչ թե Ասիայի, այլ Եվրոպայի առաջնություններին: Հայ մարզիկները մասնակցում են ոչ թե ասիական, այլ Եվրոպայի առաջնություններին: Եվրատեսիլին են Հայաստանից մասնակցում երգիչներ:
Երևանն այժմ ակտիվորեն փորձում է նմանվել եվրոպական քաղաքի՝ լի արևմտյան ապրանքանիշերով, խանութներով, մեքենաներով։ Հայաստանն ինքը, Բրյուսելի թույլտվությամբ, կարող է հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու համար, սակայն երկրի իշխանությունները նման քայլի դեռ չեն դիմել։ Քաղաքական իմաստով Հայաստանը ժողովրդավարական եվրոպական երկիր է, ինչը շատ հազվադեպ է ողջ շրջակա տարածաշրջանի համար։
Եթե որևէ հայի հարցնեք, թե իրեն համարում է եվրոպացի, թե՞ ասիացի, պատասխանը շատ դեպքերում վճռական կհնչի «ես եվրոպացի եմ, ես հայ եմ...»: Սակայն կլինեն նաև շատ հայեր, ովքեր չեն ցանկանա իրենց դասել ոչ եվրոպացիների, ոչ ասիացիների շարքում: Նրանք ուղղակի կասեն՝ «ես հայ եմ, մենք հայ ենք...»
Միևնույն ժամանակ, չի կարելի հերքել արևելյան զգալի հազարամյա ազդեցությունը հայ մշակույթի, հայ ազգային բնավորության և մտածելակերպի վրա։ Հայերն ունեն բնորոշ արևելյան համախմբվածություն ու կյանքի ուղի բացելու կարողություն:
Իսկ, ընդհանրապես, կարելի է ասել: Հայաստանը և հայությունը երկիր են, քաղաքակրթություն երկու աշխարհների՝ եվրոպականի և ասիականի հատման կետում։ Միևնույն ժամանակ, Հայաստանն ավելի շուտ Եվրոպա է, քան Ասիա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը