Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու ապշեցուցիչ բան է արել: Նախ նա սափրել է մորուքը և սոցցանցերում ցուցադրել իր նոր կերպարը։ Երկրորդ հերթին հանդես է եկել ռազմավարական բնույթի նոր նախաձեռնությամբ, գրում է regnum.ru-ն: «Ես կարծում եմ, որ խաղաղ գոյության համար Հայաստանին և Ադրբեջանին պետք են ոչ միայն խաղաղություն և այլ համաձայնագրեր, այլ, իմ կարծիքով, նրանք պետք է կնքեն ռազմավարական գործարք այն բանաձևերի մասին, որոնց շրջանակներում մենք նախատեսում ենք առաջիկա 100 տարում ապրել որպես անկախ պետություններ միմյանց կողքին»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Նման նախաձեռնությունը ժամանակավրեպ է թվում։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն կարողանում հասնել անգամ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Դրա համար չկա ոչ վստահության մթնոլորտ, ոչ էլ երաշխիքներ, որ կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները։ Պարզ ասած, ի՞նչ ռազմավարական պայմանավորվածությունների մասին կարելի է խոսել մի իրավիճակում, երբ Բաքուն և Երևանը դեռևս չեն պայմանավորվել մարտավարական փոխզիջումների շուրջ։

Բայց, ակնհայտորեն, Փաշինյանը կարծում է, որ ռազմավարական համաձայնագրի իր տեսլականն է, որ կօգնի հասնել մարտավարական բեկումների։ Ի վերջո, այդ ռազմավարական համաձայնագիրն իրական կապիտուլացիա է իրենից ներկայացնում։

«Ենթադրվում է, որ դա կապված է, այսպես կոչված, «իրական Հայաստան» հայեցակարգի հետ, որը նախկինում հնչեցրել է Փաշինյանը։ Այսինքն քաղաքական ռազմավարություն հիմնված տարածքներից, ազգային պատմական շահերին առնչվող ցանկացած ասպեկտներից հրաժարվելու վրա։ Եվ դա հարևաններին և, ամենակարևորը, Արևմուտքին գոհացնելու համար»,- regnum.ru-ի հետ զրույցում ասում է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։ Այդ ռազմավարության շրջանակում, ըստ փորձագետի, Փաշինյանը պատրաստ է նույնիսկ զիջել երկրի տարածքների մի մասը, ինչպես նաև կրճատել բանակը։ Իհարկե, այդ ռազմավարության մեջ կա որոշակի տրամաբանություն, եթե իրավիճակին նայեք Փաշինյանի աչքերով ու երկրի իմիջի նրա տեսլականով:

«Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի հետ անվտանգության, չհարձակվելու և ապագա պատերազմների կանխման երաշխիքներ ունենալը։ Փաշինյանը պետք է կայունություն հաստատի, զերծ մնա այն մեղադրանքներից, թե իբր ինքը համաձայնության մեջ է Ալիևի հետ և ապագայում տարածքներ է զիջելու, օրինակ Զանգեզուրի միջանցքը կամ ողջ Զանգեզուրը (Սյունիք)։ Եվրոպա ուղղված Փաշինյանը ցանկանում է լուծել իր հարևանի հետ կապված խնդիրները և հանգիստ տանել իր երկիրը դեպի ԵՄ ու ՆԱՏՕ։ Բրյուսելում չկա  վիճելի տարածքներով խնդրահարույց անդամներ ունենալու ցանկություն»,- regnum.ru-ին  բացատրել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի Ժուռնալիստիկայի տեսության և պատմության ամբիոնի ավագ դասախոս Քամրան Հասանովը:

Հայաստանը չի կարող թրամփյան սկզբունքով հասնել «խաղաղություն ուժի միջոցով», երկրի ֆինանսական, ժողովրդագրական, դիվանագիտական, քաղաքական և ռազմական ռեսուրսները չեն համապատասխանում դրան։ Եվ, ամենակարևորը, երկրի ռազմավարական մշակույթը չի ենթադրում նման ռեսուրսների կուտակում իրական քաղաքականության միջոցով, նախապատվությունը տրվում է ոչ թե գործին, այլ պատկերներին։ Ընդ որում պատկերներին ներքաղաքական սպառման համար։

Օրինակ, Հայաստանի իշխանությունները որոշեցին դեմ հանդես գալ Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին և հրավիրեցին հայտնի բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին Երևանի բողոքի ցույցերին։ Նրան խնդրել են արտահայտվել գերիների Հայաստան վերադարձի օգտին։ Ակնհայտ է, որ Թունբերգը նախկինում չգիտեր որևէ բանտարկյալի մասին, և իր գործը կատարելուց հետո պարզապես կմոռանա նրանց մասին։ Միաժամանակ ակտիվիստի այցի համար հատկացված գումարը կարող էր ուղղվել տնտեսության իրական հատված։ Իսկ ընդհանրապես, դա է Հայաստանի իշխանությունների համակարգային քաղաքականությունը, PR-ն ավելի կարևոր է, քան իրական գործը։ «Ալիևը կարող է չհարձակման պարտավորություններ ստանձնել միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Իսկ դրա համար Ադրբեջանին պետք են ապագայում տարածքային պահանջների բացակայության երաշխիքներ, այն է փոխել Հայաստանի սահմանադրությունը և հրաժարվել վրեժխնդրության գաղափարներից, հետագա սպառազինումից»,- ասել է Հասանովը։

Այնուամենայնիվ, այստեղ կա երկու մեծ «բայց»: Նախ ինչ էլ ասի Փաշինյանը պայմանավորվածությունների ռազմավարական բնույթի մասին, դրանք չեն հանգեցնի կայուն խաղաղության։ Միջազգային հարաբերությունների բոլոր օրենքներն ասում են, որ թույլերին խփում են, որոշ ամբիցիաների բավարարումը հանգեցնում է մյուսների առաջացմանը: «Ոչ ոք չի կարող Փաշինյանին երաշխավորել, որ իր կատարած պահանջներից հետո նորերը չեն լինի: Նույն Ադրբեջանը պաշտոնապես պահանջներ է հնչեցրել Էրիվանի, այսինքն Երևանի հարցով»,- հիշեցրել է Նիկիտա Մենդկովիչը։

Եվ որպեսզի դա տեղի չունենա, պետք են համաձայնագրի երաշխավորներ։ Եվ այստեղ երկրորդ «բայց»-ն է հայտնվում՝ այդպիսի երաշխավորներ չկան։ Ավելի ճիշտ չկան երաշխավորներ, որոնց կհամաձայնվեն հակամարտող երկու կողմերը։

«Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը հասկացնում են, որ այդ եռյակը կարող է լինել երաշխավոր։  Փաշինյանը կցանկանար, որ ԵՄ-ն ու Ֆրանսիան լինեն, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնի»,- վստահ է Քամրան Հասանովը։

Իհարկե, Ռուսաստանը կարող է միջամտել իրավիճակին։ Եվ ոչ միայն պայմանագրերի երաշխավոր դառնալու, այլ ընդհանրապես Երևանից «ամեն ինչ քամելուց» փրկելու անհրաժեշտությունից։ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ անդամ է, ինչը նրան երաշխավորում է Մոսկվայից ռազմական և տնտեսական հովանոցներ։ Բայց Հայաստանի վարչապետը հրաժարվում է այդ հովանոցից։ «Փաշինյանն ինքն է ձեռքերով ու ոտքերով պայքարում Մոսկվայի օգնության դեմ: Եվ, մեծ հաշվով, Ռուսաստանը չի կարող փրկել այդ խեղդվողին։ Ի վերջո, հիմարություն է փրկել մարդուն, ով փորձում է հարվածել փրկողի գլխին, - ասել է Մենդկովիչը,-հետևաբար, հայերը ստիպված կլինեք փրկել իրենց միայնակ: Բայց արդյո՞ք դա կհաջողվի, դա մեծ հարց է»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна Байрамов ответил на заявление Пашиняна о скором открытии региональных коммуникаций Пашинян прокомментировал процесс реформ в Полиции Цена нефти Brent опустилась ниже $72 за баррель после роста накануне ЗАО «ДЖЕРМУК ГРУП» освободили от выплаты таможенной пошлины Зеленский рассказал о работе над «планом стойкости» для страны: его представят украинцам в ближайшее время В Британии задержали искавшего Бориса Джонсона мужчину с самурайскими мечами Погода в Армении Букеровскую премию получила Саманта Харви за роман «Орбита» Задержанные накануне трое сотрудников администрации района Кентрон арестованы Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего»Захарова поставила на место «дошедшего до безумства» немецкого журналиста СВР Армении ограничилась общими словами по поводу инцидента с послом РА в ЕС Армения получила приглашение на COP29 и могла бы участвовать в этом мероприятии — Хикмет Гаджиев Чехия передала Армении мощи святого ВарфоломеяФК «Спартак» обсуждает приглашение Мовсесьяна на пост спортивного директора На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст»Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествийСтипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама ХачатурянаПочему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» Молодой армянский писатель Джейк Крикори презентует свою первую книгу в Barnes & Noble В Пасадене состоится концерт «Дудук. Голос армянской души» Юная армянская фигуристка Марина Геворгян победила на международном турнире в Болгарии Депутат парламента Армении: Нервные судороги Алиева не случайны Курс биткоина обновил исторический максиму Беспрецедентное влияние: Более 90% поддержанных ANCA кандидатов прошли в Конгресс США Крупный пожар в селе Джрарат: в сгоревшем доме обнаружено тело Секретарь Совета безопасности Армении отправится в Вильнюс Армении выделен новый грант в 38 млн. евро Самбист из Армавира Альберт Бадаянц стал победителем Первенства России по самбо В Армении применена тарифная квота к отдельным видам сельскохозяйственной продукции Все танцы студии армянского танца «Назани» Кисловодска стали лауреатами фестиваля «Мир талантов» Кубанский спортсмен Роберт Антонян вошел в тройку лучших на ЧМ по брейкингу Песков сообщил, что Путин не планирует разговор с Байденом Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст»Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст»Непревзойденный цинизм: «Паст»Brent подорожала до $75,17 за баррель Атташе: «Верхний Ларс» закрылся для большегрузов Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст»Трамп уступает Харрис 4% в финальном опросе PBS News Более 50 депутатов ЕП призвали Баку накануне COP29 освободить всех армянских пленных и заложников ААЦ отмечает День памяти Свв. епископа Акипсимоса, священника Иосифа, дьякона Аифалы и свидетеля Платона Србуи Галян назначена министром юстиции Армении Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст»
Самое популярное