Ծառերի սպանդ՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»-ին քաղաքացիներն ահազանգում են՝ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթ օրն առավոտյան կտրել են համալասարանների դիմացի ծառերը։ Մեզ ուղարկված տեսանյութից երեւում է, որ քաղաքապետարանի աշխատակիցները հիմնահատակ կտրել են Ալեք Մանուկյան փողոցում գտնվող համալասարանների առջեւի ծառերը։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից, սակայն զանգերը մնացին անպատասխան։