«Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Եթե կյանքում էլի հնարավորություն ունենայի մասնագիտություն ընտրելու, միանշանակ նորից կընտրեի այս աշխատանքն ու մասնագիտությունն ինձ համար:
Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է:
Ես բավականին ստաբիլ բնավորություն ունեմ, ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից՝ որպես սեր երգող մի քնքուշ էակ:
Ես հստակ գիտեմ իմ պահանջները կյանքից ու դա ավելի հեշտ է դարձնում ամեն ինչ»,- «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանն ու անկեղծացել, որ ստեղծագործական կյանքում բազում դժվարություններ է հաղթահարել: