Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանը ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգի առաջին խմբաքանակը։
Գրել է հնդկական ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանում ՊՆ իր աղբյուրներին։
Հայաստանին «Պինակա» համակարգի մատակարարման պայմանագիրը կնքվել է մոտ երկու տարի առաջ՝ երկար բանակցություններից հետո։
«Պինակա» հրթիռի թիրախային խոցման հեռահարությունը մոտ 80 կմ է։ Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ մեկտեղ հնդկական զենքի 3 խոշորագույն ներկրողներից մեկն է։