Նոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀիպերձայնային «Կինժալ»-ը փոխարինվում է նոր «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով, որն ունակ է ոչնչացնել ստորգետնյա ամենապաշտպանված հրամանատարական կետերը, գրում է overclockers.ru-ն։ Ռազմական փորձագետ Սերգեյ Մարժեցկին է նշել, որ երկաթբետոնե բունկերները, որոնք լուրջ խնդիր են սովորական սպառազինությունների համար, կարող են ոչնչացվել օգտագործելով «Օրեշնիկ»-ում ներառված նորագույն տեխնոլոգիաները։ Այդ հրթիռն իր մեջ կրում է վեց անջատվող միավոր, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին հագեցած է վեց ենթալիցքով:
«Օրեշնիկ»-ի տարբերակիչ առանձնահատկությունը վոլֆրամային հարվածիչների օգտագործումն է մարտագլխիկում: 10 մախ հիպերձայնային արագությամբ թռչող նման հարվածիչներն անհավանական ուժով մխրճվում են բետոնե ապաստարանների մեջ ներթափանցելով ցանկացած խորությամբ։ Նաև այդ հիպերձայնային տեխնոլոգիան «Օրեշնիկ»-ին անխոցելի է դարձնում գործող հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար, այն ֆիզիկապես անհնար է որսալ, քանի որ չափազանց դժվար է արձակմանը ժամանակին հետևելը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը