Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղային
ԻՐԱՎՈՒՆՔArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ երեկ իրավապահները տվյալներ են ստացել, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 02.30-ին, 16 տարեկան անչափահաս Է.Շ-ին 3 անձինք խոսելու պատրվակով նստեցրել են ավտոմեքենան և տարել դաշտեր, ապա ծեծի ենթարկել ու դիմել փախուստի։
Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00.47-ին, նախկինում ունեցած հարցերի շուրջ ծագած խնդիրների պատճառով իր ծանոթներ Ն.Պ-ն, Կ.Մ-ն և Կ.Ն-ն Թաիրով գերեզմանատան մոտ ծեծի են ենթարկել Է.Շ-ին՝ պատճառելով վնասվածքներ։