Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿեղծ թղթադրամները հեղեղել են Ստամբուլի, Անկարայի և Ալանիի արժութային շուկաները։ Թուրքական բանկերն ու դրամափոխները կասեցրել են 50 և 100 դոլար արժողությամբ թղթադրամներով գործարքները՝ 600 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ-ի կեղծ թղթադրամների մաքսանենգության մասին հաղորդումներից հետո, գրում է Turkey Today-ը, գրում է informburo.kz-ն։
Ենթադրվում է, որ Թուրքիայում կեղծ դոլարներ են շրջանառվում արդեն մոտ վեց շաբաթ, հատկապես Ստամբուլում և Անկարայում։ Ալանիի արժույթի փոխանակման ասոցիացիայի նախագահ Թուրգայ Քիրբաշը հայտնել է, որ այդ զբոսաշրջային քաղաքում նաև 50 դոլարանոց կեղծ թղթադրամներ վաճառելու փորձեր են եղել։ Պարզվել է, որ ոչ բոլոր փողերը հաշվելու մեքենաներն ու բանկոմատներն են կարողանում տարբերակել կեղծ թղթադրամները, գրել է Т24-ը։ Այնուամենայնիվ, որոշ փոխանակման կետեր փոխանակումներ են կատարում բավականին մեծ միջնորդավճարներով։
Թուրքիայի բանկիրների ասոցիացիան (TBB) զգուշացրել է բանկերին կեղծ 50 և 100 դոլարանոց թղթադրամների հետ կապված խարդախությունների մասին։ Ենթադրվում է, որ այդ կեղծ դոլարներ են տպագրվել Մերձավոր Արևելքում, Ասիայում և Բալկաններում։ Անցյալ շաբաթ Ստամբուլում, Բալըքեսիրում և Չորումում անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողության ընթացքում նման գործերով ձերբակալվել է ինը կասկածյալ, հաղորդում է NTV-ն։ Նաև նշվել է, որ Թուրքիայում կեղծ փողեր տպելը և գիտակցաբար օգտագործելը ենթադրում է ազատազրկում 2-ից 12 տարի ժամկետով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը