Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորի գազալցակայանում պայթյունի հետևանքով նախնական տեղեկություններով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա ասաց, որ հրդեհը մեկուսացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, 4 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր: