Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մտափոխվել է, ինչի՞ց է նա վախենում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Փաշինյանը մտափոխվել է ՀԱՊԿ-ից դուրս գալ և Ռուսաստանի Դաշնության հետ կապերը խզել. ինչի՞ց է վախենում Հայաստանի վարչապետը» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը հայտարարել է, որ դեմ չէ ՀԱՊԿ գագաթաժողովներում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը, թեև հայկական պատվիրակությունը չի մասնակցում միջոցառումներին: Մոսկվան հարգում է Երևանի անկախ կուրսը և, միևնույն ժամանակ, հայտարարում, որ այդ երկիրը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ պահպանելով «բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»:

Կազմակերպության երկու երկիր օգնել է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին 2020 թվականին Ղարաբաղում պատերազմի ժամանակ, պնդել էր նա, բայց չէր բարձրաձայնել այդ երկրների անունները: Թվում է, թե ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցները պետք է ուղղակիորեն հարցը դնեն՝ կա՛մ մասնակցում ես, կա՛մ չես մասնակցում, բայց Մոսկվայում հիանալի հասկանում են Հայաստանի վարչապետի սկսած խաղը, news.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարության Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը։ «Խաղի իմաստը պարզ է, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը չի կարելի բացառել։ Հիմա Փաշինյանը, կատարելով իր օտարերկրյա համակարգողների առաջադրանքները, հրաժարվում է հաշտություն կնքել Բաքվի հետ։ Նման կերպ Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ անցնել հոսանքների արանքով հայկական հասարակական կարծիքի ֆոնին»,- ասել է նա:

Փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարը կցանկանար դուրս գալ ՀԱՊԿ-ից և պատերազմ հրահրել իր հարևանի հետ, ինչի արդյունքում հնարավոր կլիներ Հայաստանը վերջնականապես վերածել «ամերիկյան խոշոր ռազմաբազայի», իսկ մյուս կողմից էլ՝ «պատերազմում կրած պարտության մեղքը գցել Ռուսաստանի վրա»: «Այդ տեսակետից Փաշինյանին շատ է պետք, որ Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից։ Այդ ժամանակ Փաշինյանի բոլոր լրատվամիջոցները շատ պարզ կբացատրեն Ադրբեջանից կրած հերթական պարտությունը, այն է՝ Ռուսաստանը Հայաստանին դուրս հանեց ՀԱՊԿ-ից և դրանով իսկ զրկեց պաշտպանությունից։ Եվ անմիջապես կծագի ֆրանսիական, ամերիկյան կամ այլ պաշտպանություն ընդունելու հարցը»,- կարծում է փորձագետը։ Հիշեցնենք, որ, ըստ հունական լրատվամիջոցների (իրենց աղբյուրներին հղումով), Հունաստանը պայմանավորվել է Ֆրանսիայի հետ, որ Հայաստանին կփոխանցի ռուսական S-300, Tor-M1 և Osa-AKM հակաօդային պաշտպանության իր համակարգերը։

Աթենքի համար Երևանի ռազմական ներուժի հզորացումը ռազմավարական ընտրություն է, քանի որ ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի Թուրքիային, որն էլ իր հերթին օգնում է Ադրբեջանին։ Հայաստանը արդիականացնում է իր բանակը ոչ միայն Հունաստանի օգնությամբ։ Այսպես, վերջերս աղբյուրները հայտնել են, որ Երևանը ստացել է հնդկական «Պինակա» բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։ Հայաստանն անտեսում է ՀԱՊԿ-ում իր ռազմաքաղաքական դաշնակիցներին, բայց, միևնույն ժամանակ, զարգացնում է առևտուրը Մոսկվայի հետ, նշում են փորձագետները, և Նիկոլ Փաշինյանը վաղուց ունի նման երկիմաստ դիրքորոշում։ «Երևանում կարծում են, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի պաշտպանության իր գործառույթները, հետևաբար հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։

Բայց, միևնույն ժամանակ, նրանք հրաժարվում են լքել այդ կազմակերպությունը։ Փաշինյանը մե՛կ ասում է՝ դուրս ենք գալիս, մե՛կ էլ՝ ոչ: Արդյունքում նա հորինել է նոր բանաձև՝ «սառեցրել» է մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Միրզայանը։ Փորձագետը հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում նման ձևակերպում չկա: «Բայց Մոսկվան Փաշինյանի խաղերը չի խաղում, այլ ընդմիջում է վերցրել ու նայում է, թե որքանով կարող է Փաշինյանը լկտիանալ։ Ռուսաստանի ղեկավարությունը, ի պատիվ իրեն, մինչ այժմ իրեն շատ զգույշ է պահել»,- կարծում է քաղաքագետը։ Երևանը ձգտում է քաղաքականապես հեռու մնալ Ռուսաստանից, և դա ակնհայտ է ամեն ինչում, կարծում է անկախ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

«Փաշինյանն ուզում է նույնիսկ մեր զենքը գնել ոչ թե մեզնից, այլ Հնդկաստանից կամ Հունաստանից: Ոչ մի նոր բան։ Դա նրա հին սկզբունքային դիրքորոշումն է։ Նույնիսկ տնտեսության հարցերը՝ որտե՞ղ և ինչքա՞ն գնել, ավելի թա՞նկ, թե՞ էժան, այլևս դեր չեն խաղում»,- news.ru-ի հետ զրույցում պարզաբանել է Խրամչիխինը։ Իսկ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի IAMP կենտրոնի ղեկավար Վադիմ Կոզյուլինը նշել է, որ վերջին ամիսներին Երևանը դադարեցրել է ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքներ հնչեցնել։ Նա չի բացառում, որ Փաշինյանի պահվածքի վրա ազդել է հարևան Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ձևավորվող շրջադարձը, քանի որ այնտեղով է անցնում Հայաստանի և Եվրամիության միջև միակ ցամաքային ճանապարհը։ «Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների որոշակի ջերմացումը կարող է ազդել թե՛ Փաշինյանի հռետորաբանության և թե՛ գործողությունների վրա։

Չնայած իր ողջ «հակառուսականությանը», նա դեռևս պրագմատիկ քաղաքական գործիչ է: Նա պետք է հաշվի առնի այն, որ Հայաստանն աշխարհագրորեն հեռու է Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից, բայց Ռուսաստանն ու Վրաստանը մոտ են։ Իհարկե, դա չէ Փաշինյանի գլխավոր մոտիվացիան, բայց նա որոշ չափով հաշվի է առնում ռուս-վրացական հարաբերությունների նոր միտումը»,news.ru-ին ասել է Կոզյուլինը։ Մոսկվան այս տարի ակնկալում է Երևանի հետ առևտրաշրջանառության ռեկորդային ցուցանիշի հասնել, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարի նշագիծը»,- նշել է դեսպանը։ Դիվանագետի խոսքով, նախապատրաստվում է նոր համատեղ տնտեսական նախագծերի մեկնարկ, որոնք կնպաստեն Հայաստանում արդյունաբերության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և բյուջեի հարկային եկամուտների ավելացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Удобное «оружие», которое всегда под рукой у Пашиняна.... «Паст»Глава Дилижанской общины из ГД отчуждал земельные участки по цене значительно ниже, чем рыночной: «Паст»Беспрецедентный показатель: Новейшая оптоволоконная сеть «Team» уже доступна 350 000 семей Армении: «Паст»Как долго еще Никол Пашинян будет продолжать неадекватный дискурс ради сохранения власти? «Паст»Дания усилит оборону Гренландии после слов ТрампаНеформальный саммит СНГ начался в курортном комплексе «Игора»В Военно-морской академии Грузии поздравили сотрудников с Новым годом открыткой флагом РоссииПесков: Армения получает много дивидендов от членства в СНГЛавров: о допускающих ядерную войну сценариях говорит только ЗападСлушатели школы развития оборонных учреждений Минобороны Грузии посетили АрмениюГлавы МО Турции и США обсудили вопросы безопасностиАвтогиганты Ford и General Motors пожертвуют по 1 млн. долларов вместе с автомобилями на инаугурацию ТрампаНазвана страна, имеющая «сверхстарое» обществоВ Сибири обнаружили почти полностью сохранившиеся останки детеныша мамонтаПовсюду дым и выбиты стекла: во Владикавказе произошел взрыв в ТЦХАМАС все еще не предоставил список оставшихся в живых израильских заложниковНовый глава МИД Сирии призвал Тегеран не сеять хаос в странеИ снова манипуляции, фактические и содержательные фальсификации: «Паст»Арев Балаян стала победительницей конкурса «Лучший педагог Новороссийска» Депутат Европарламента призвал ввести санкции против должностных лиц Азербайджана Трансферная стоимость Тиграна Барсегяна выросла до 2 млн евро ААЦ отмечает День памяти Св. первомученика архидьякона Стефана «Международные аэропорты – Армения» признаны компанией «Great Place to Work» «Прекрасным рабочим местом»Нефть Brent подорожала до $72,98 за баррель Sky: боевики сожгли рождественскую ель в городе Эс-Сукейлабия: жители провели протестную акцию Погода в Армении «Также из-за этого нас ненавидят, ничего человеческого не оставил»: «Паст»Человек, давший показания против Чалабяна, теперь обеспечивает «массовку» распространения тезисов власти: «Паст»Были против «лишних» выходных, но хотят... сократить 10 рабочих дней: «Паст»В Мексике после падения самолета погибли семь человек«Аякве»: Осуждаем поведение действующего в Армении режима в отношении сирийских армянМаск раскритиковал траты США на оборону ЕвропыВ Турции заявили, что внесут любой вклад в создание безопасной СирииТрамп заявил, что Маск не сможет заменить его на посту главы государстваНа КПП «Верин Ларс» ждут почти 850 армянских грузовиковМэр Еревана: Запущен сайт единой билетной системы общественного транспортаВ Китае разработали летающий автомобиль на 90% из углеродного волокна, способный преодолеть расстояние в 200 кмСША призвали своих граждан немедленно покинуть БелоруссиюВ Ванадзоре произошло возгорание на территории заводаСоветник Трампа заявил, что ВС США не должны присутствовать на территории Сирии«Город Гарри Поттера» решил ввести туристические пошлины из-за «ада на земле», который устроили ему посетителиBrent подорожала до $73,27 за баррельГенсек НАТО выступил за увеличение расходов на оборонуВ Гюмри зажглись огни на главной елкеСША санкционировали продажу Египту военного оборудования на более чем 5 млрд. долларовМЧС РФ: В Краснодарском крае после разлива топлива необходимо расчистить 54 км берегаHonda и Nissan рассматривают возможность совместного производства автомобилейПакистанские талибы совершили налет на армейскую заставу на границе с Афганистаном: погибли 16 солдатМинобороны России заявило о взятии населенного пункта Константинопольское в ДонецкеПогода в Армении
Самое популярное