Ուզո՞ւմ եք հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը՝ հիշեք հին հրեական անեկդոտը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, այնտեղ վերադարձն այլևս հնարավոր չէ, անվերադարձելիության կետը հատվել է, ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ոչ մի առաջարկ չի ներկայացնում, վետո չի դնում և չի մասնակցում փաստաթղթերի մշակմանը և քննարկումներին։ Վարչապետը նաև նշել է, որ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը կապ չունի: «ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում մենք ընդհանրապես չենք անդրադարձել Ղարաբաղի թեմային»,- պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։
Tsargrad.tv-ի քաղաքական դիտորդ, ԴԺՀ-ի պետանվտանգության առաջին նախարար, ԱԴԾ պահեստազորի գնդապետ Անդրեյ Պինչուկի կարծիքով, ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության ողջ պատմությունը մանր խարդախությունների ամբողջություն է։ Օրինակ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն չցուցաբերելու մեղադրանքները հիշեցնում են մի անեկդոտ ծեր հրեայի մասին, ով երկար ժամանակ աղոթում էր աստծուն վիճակախաղում շահելու համար, և ի վերջո Աստված նրան ասել է. «Դե, ե՞րբ ես վերջապես գնելու վիճակախաղի տոմս, որ շահես»:
«Ինչպես գիտենք, Փաշինյանը երբեք պաշտոնապես օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից, հետևաբար այդ կազմակերպությունը, եթե, նույնիսկ, իսկապես ցանկանար օգնել նրան, ապա դա կգնահատվեր որպես ագրեսիա Հայաստանի դեմ»,- նշել է փորձագետը։
Բանն այն է, որ Փաշինյանը մասնավորապես, և Հայաստանն ընդհանրապես, ի պաշտոնե որևէ օգնություն չեն խնդրել։ Ավելին, արվել է հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղից՝ հայկական քաղաքակրթական միավորից ազատվելու համար։ Եվ դա այն դավաճանությունն է, ինչը հաջողությամբ իրականացվել է Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ, ընդգծել է Պինչուկը։
«Փաշինյանն ունի ծրագիր, որը միանգամայն ակնհայտ է և հակահայկական ազգային շահերի տեսանկյունից։ Այդ պլանի որոշակի մասն իրականացվել է։ Ես նկատի ունեմ Ղարաբաղից ազատվելը։ Այնուհետև եղավ համաձայնություն հայտնի տրանսպորտային միջանցքի շուրջ և հետո փորձվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն, բնականաբար, անհրաժեշտ է չանդամակցություն այլ կիսառազմական միջազգային կազմակերպություններին։ Ուստի այս ամենը միայն այդ ճանապարհի քայլերից մեկն է»,- ամփոփել է փորձագետ Պինչուկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը