Շիրակում թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից հանցագործությունների դեմ հետևողական պայքարի արդյունք են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը կից խորդանոցից 330 գրամ մարիխուանա է իրավապահներին ներկայացրել նաև գյումրեցի 57-ամյա տղամարդը:
Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արթիկի բնակիչ 58-ամյա տղամարդը Գրիգոր Լուսավորչի փողոցի իր տանը թմրամիջոց է պահում:
Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե մեկնած ոստիկաններին տանտերը հայտնել է, որ բնակարանում պահում է թմրամիջոց և պատրաստ է ներկայացնել:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է տարբեր տարաներում լցված ընդհանուր 6 կգ 450 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում: