Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել. սկսվել են որոնողական աշխատանքներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ան-2 ինքնաթիռը, որն իրականացնում էր կոմերցիոն փոխադրումներ, անհետացել է Միլկովո-Օսորա չվերթի երթուղուց, ըստ նախնական տվյալների ինքնաթիռում եղել է 3 հոգի, վթարային սենսորն աշխատել է»,- գրել է Լեբեդևը։
Bavnews.am-ի տեղեկություններով՝ որոնողափրկարարական գործողություններ են սկսվել։ Իր հերթին, ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը հայտնել է, որ նախնական տվյալներով Ան-2 թեթեւ ինքնաթիռում երեք մարդ է եղել։
Տարածաշրջանային որոնողափրկարարական բազայի փրկարարները դուրս են թռել Տիլիչիկի գյուղից՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։
Ինքնաթիռի հետ կապի կորստի հանգամանքները հետաքննում է Կամչատկայի տրանսպորտային դատախազությունը։ Գերատեսչության տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է հինգշաբթի օրը՝ 04:00-ի սահմաններում: