Օձն ընտրել է հաջողակներին. Կենդանակերպի որ նշաններն ընդմիշտ կհիշեն 2025 թ.-ը
ՖՈՏՈԷզոտերիկ և տարոտ ընթերցող Բելլա Պետրովիչը կիսվել է 2025 թվականի իր կանխատեսմամբ։ Տարվա խորհրդանիշը՝ Կանաչ օձը, կընդգծի այն երջանիկներին, ովքեր մյուսներից ավելի հաջողակ կլինեն։ Ընդ որում, ընդհանուր առմամբ, ինչպես խոստանում է փորձագետը, տարին հեշտ չի լինելու։ Էներգիաները կխթանեն կյանքում փոփոխություններ, որոնց շատերը պատրաստ չեն լինի:
«Այս տարի կսիրի միայն նրանց, ովքեր կաշխատեն, իրենց էներգիան կներդնեն սովորելու, նոր սկիզբների վրա։ Սա ծույլերի տարի չէ»- ասում է Պետրովիչը։
Նա կանխատեսում է, որ օձը անակնկալներ կբերի կենդանակերպի հինգ նշաններին՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակ, Խեցգետին և Կշեռք:
Խոյերն իրենց իսկական հաղթանակներ կզգան, բայց նրանք պետք է աշխատեն չափից դուրս էմոցիոնալ լինելու վրա: Ցուլերի բախտը կբերի, եթե չխռովեն։ Ձեր բոլոր ծրագրերը կիրականանան, գլխավորը բախտը շտապողականությամբ չվախեցնելն է։ Երկվորյակները ֆինանսական բեկում կունենան, եթե կարողանան խաղաղեցնել իրենց հպարտությունը։ Խեցգետինները նույնպես նկատելիորեն կբարելավեն իրենց ֆինանսական վիճակը և վերջապես կկարողանան վաստակածը ծախսել հաճելի ճանապարհորդությունների վրա։ Կշեռքները կսպասեն իրենց մասնագիտական արժանիքների ճանաչմանը և կարիերայում առաջխաղացմանը: