Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կունենան։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից՝ հավելելով, որ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում։