ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու համար ստեղծված կառավարական հանձնաժողովից ակնկալում է ակտիվ գործողություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովից այստեղ ակտիվ գործողություններ եմ ակնկալում: Գիտեմ, որ այն աշխատում է նաև այսօր: Եվ ընդհանրապես կառավարությանը խնդրում եմ ակտիվորեն համագործակցել մարզերի հետ»,-ասել է Պուտինը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։