Զախարովան չի բացառել առաջիկա օրերին ամերիկյան կողմի հետ շփումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական կողմը չի բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք բացառում առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները»,- ասել ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայի ներկայացուցիչների հետ ամերիկյան կողմը հանդիպումներ է ծրագրում, ամենայն հավանականությամբ, մարտի 12-ին: