Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել
ՍՊՈՐՏ
Ռաֆինյան Չեմպիոնների լիգայի ռեկորդ սահմանեց բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում։ Կատալոնացիների վինգերը դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշարում նա արդեն 11 գոլ է խփել։
Ռաֆինյան Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստիների շրջանում խփած գոլերի քանակով նոր ռեկորդ է սահմանել:
Հանդիպումից առաջ առաջատարներն էին Ռիվալդոն, Նեյմարը, Կական, Ռոբերտո Ֆիրմինոն և Ժարդելը՝ 10-ական գոլ մեկ մրցաշրջանում։