Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության տարածքում`
Մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավար-ևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ը, հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ը սպասվում է անձրև։