Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ավանդաբար համարվում է հակառուսական քաղաքական գործիչ, քաղաքական շրջադարձ է նախապատրաստում դեպի Ռուսաստան։ Այս «ընթացքում կոշիկը փոխելու» լուրջ պատճառ կա, և դա նույնիսկ Ադրբեջանը չէ, գրում է vz.ru–ն։

Ըստ հայկական լրատվամիջոցների Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարել է վերականգնել կապերը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին։ Լրատվամիջոցներն ունեն իրենց յուրահատուկ «աղբյուրները», և հատկապես Անդրկովկասում, որտեղ նույնիսկ տաքսու վարորդը կարող է աղբյուր լինել: Սակայն ասվածին կարելի է հավատալ, քանի որ չի կարելի չհավատալ սեփական աչքերին: Հայաստանում, իրոք, նման բան է տեղի ունենում արդեն մեկ ամիս, պարզապես ոչ բոլորն են նկատում։ Երևանը խնդրել է դառնալ դիտորդ BRICS-ում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, Փաշինյանը մայիսի 9-ին անձամբ կմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, չնայած 2024 թվականին նման հրավերը մերժել էր ասելով. «Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ»։ Բայց հիմա ստացվում է, որ պետք է:

Այս փոփոխությունները չեն բացատրվում Հայաստանի գլխին ընկած ցավերով։ Այնտեղ ամեն ինչ քիչ թե շատ նույնն է, բացառությամբ նրա, որ Երևանն ու Բաքուն կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որը, ըստ Փաշինյանի, կազատի Հայաստանը բազմաթիվ սպառնալիքներից ու խնդիրներից։

Այլ բան է այն, որ այդ համաձայնագիրը, չնայած Փաշինյանի այն ստորագրելու պատրաստակամությանը, դժվար թե տեսանելի ապագայում ստորագրվի։ Ստորագրման ռացիոնալ պատճառներ չկան, բայց կան զգացմունքային պատճառներ: Բաքվի համար կարևոր է, որ Երևանի նվաստացումը շարունակվի որքան հնարավոր է երկար, և դա է այն պատճառներից մեկը, որ նրանք չեն ցանկանում զիջել իրենց վերահսկողության տակ գտնվող 200 քառակուսի կիլոմետր զուտ հայկական տարածքը։ Ադրբեջանին  ժայռեր պետք չեն, նրան պետք է Հայաստանի նվաստացումը: Դա ադրբեջանցիների կողմից որևէ առանձնահատուկ չարության հետևանքը չէ։ Դա բնական զարգացում է այն էթնոքաղաքական հակամարտություններում, որտեղ մի կողմը բավականաչափ ուժեղ է մյուս կողմին պայմաններ թելադրելու համար: Այնպես որ, ստիպված պետք է անգամ լեզգինկա պարի, եթե Բաքուն պահանջի, չնայած Փաշինյանը նման բաների վարպետ չէ։

Սակայն այլ է այն բացահայտումը, ինչը ստիպել է Հայաստանի վարչապետին վերանայել իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ։ Փաշինյանը կարծում էր, որ դառնալու է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դաշնակիցը, բայց դարձավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատանդն Էմանուել Մակրոնի չարաճճիությունների ֆոնին: Փաստորեն, հենց այդ մարդիկ՝ Մակրոնը և քնկոտ նախագահ Ջո Բայդենի շրջապատը, խնդրեցին Փաշինյանին խզվել Ռուսաստանից, դա կապելով Երևանին օգնություն տրամադրելու հետ, այդ թվում զենքի հարցում: Եվ Փաշինյանը չհրաժարվեց: Նախ, նա վաղուց և ոչ առանց պատճառի համարվում էր գաղափարապես հակառուսական քաղաքական գործիչ, ով սպասում է պատճառի Մոսկվայից խզվելու և դեպի Արևմուտք նավարկելու համար։ Երկրորդ, դա այն ժամանակ էր, երբ արևմտյան քաղաքական գործիչները Ռուսաստանը ներկայացնում էին որպես չարի կայսրություն և կավե ոտքերով վիթխարի հսկայի, որն ուր որ է կփլուզվի: Երրորդ հերթին հաշվի առնելով Ղարաբաղյան պատերազմում կրած ցավալի պարտությունը, Փաշինյանին այլ բան չէր մնում, քան «քավության նոխազ» նշանակել այդ ձախողման համար, և դրա համար Ռուսաստանն էր թվում ամենահաջող թեկնածուն։ Ազնիվ մարդու համար կա ևս մեկ տարբերակ՝ ընդունել  դիվանագիտության և մարտավարության մեջ անհաջողությունների իր մեղքը, պատասխանատվություն ստանձնել և ընտրել ավելի խելացի իրավահաջորդ: Բայց Փաշինյանն այդպիսին չէ:

Կա նաև չորրորդ պատճառը, հայկական սփյուռքի գործոնը։ Հայաստանում կարծում են, որ պետք է հաշվի առնել սփյուռքի կարծիքը, քանի որ սփյուռքը միշտ կօգնի։ ԱՄՆ–ը և Ֆրանսիան առանձնապես խոշոր և ազդեցիկ հայկական սփյուռքներ ունեն, որոնք դրդում էին Երևանին «ընտրել ազատությունը», այսինքն պոկվել Ռուսաստանից: Ուստի էլ Փաշինյանը տարվեց դրանով մոռանալով, որ աշխարհագրությունը ճակատագիր է, ինչպես Նապոլեոնն է նշել մեկ այլ առիթով։

Իսկ այն, ինչը ներկայումս ստիպեց Փաշինյանին մտափոխվել, կոչվում է Դոնալդ Թրամփ: Բայց ոչ այն առումով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Հայաստանի վարչապետին անառակ որդու պես վերադառնալ Մայր Ռուսաստանի գիրկը։ Ամեն ինչ փոխվեց Թրամփի հաղթանակով և Դեմոկրատական կուսակցության պարտությամբ։ Կալիֆոռնիայի հայերը կարող են երևանցիներին պատմել, թե որքան լավ են նրանք դա անում և ինչպես են ազդում ամբողջ Ամերիկայի վրա, բայց իրականում այդ ազդեցությունը տարածվում է միայն Դեմոկրատական կուսակցության վրա: Ընդհանուր առմամբ, ներկայումս ԱՄՆ-ում հայկական լոբբինգի հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ կարծես թե խոստացել են հետ զանգել Փաշինյանին, բայց արգելափակել են համարը, նրա համար ժամանակ չկա:

Մնում է Ֆրանսիան, որտեղ ամեն ինչ կայուն է թվում, այն ենթարկվում է Մակրոնի ստերիլ էներգիային և Շառլ Ազնավուրի հմայքին։ Բայց, ինչպես երևում է կա Մակրոնի էներգիայի հետ կապված համակարգային խնդիր՝ նա խոսում է շատ ու գեղեցիկ, բայց անում է շատ քիչ, իսկ եթե ինչ-որ բան էլ անում է, ապա չի ստացվում։ Բայց եթե նույնիսկ Մակրոնն իրականում արծիվ լիներ այլ ոչ թե աքաղաղ՝ Ֆրանսիայի ազգային խորհրդանիշը, նա, այնուամենայնիվ, չէր կարող ծածկել Հայաստանն իր թևով, մանավանդ որ ֆրանսիական ռազմական գիտության համաձայն այն  ոչ մի տեղ է, իսկ ֆրանսիացիների համար ճակատագիրը, հիշենք, աշխարհագրություն է։ Ներկայումս Մակրոնն այնքան է ցանկանում փրկել Վլադիմիր Զելենսկուն, որ  ստիպված կլինի Կիևին տալ բառացիորեն այն ամենը, ինչ մնացել է ֆրանսիական բանակում։ Բայց, իհարկե, նա դրանով չի փրկի Ուկրաինան։ Եվ նա, իհարկե, չի փրկի նաև Հայաստանը: Հայաստանից բացի ոչ ոք չի փրկի Հայաստանը: Գուցե՞ Ռուսաստանը փրկի, եթե պատշաճ կերպով խնդրեն: Ռուսաստանը հիշաչար չէ, նա կների: Բայց դա էլ հաստատ չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Число погибших при землетрясении в Бангкоке выросло до 22WSJ: США ведут переговоры со странами Африки, Азии, Восточной Европы и КосовоNissan представит новый городской электромобиль на базе Renault Twingo в 2026 годуСенат США утвердил бывшего и.о. генпрокурора Уитакера постпредом при НАТО62-летняя женщина сорвала джекпот в размере 5 млн. долларов, благодаря заправке автомобиляГлава МАГАТЭ Гросси заявил, что намерен стать следующим генсеком ООНТрамп вводит таможенные пошлины против «всех стран»Гала-концерт: празднуя пройденный путь, стремиться к новым горизонтамА если убрать административный ресурс, то ничего не останется: «Паст»Кто организовал акцию в Гюмри, и о каких разрушительных последствиях предупреждала молодежь? «Паст»Спасение армянской государственности - это окончательная смена власти в РА днем раньше: «Паст»Семилетнее разрушение: «Паст»Ара Абрамян: Армении нечего делать в Европейском СоюзеКомандующий КСИР Ирана Салами назвал повторение Трампом угроз пагубной привычкойКитай создал высотный беспилотник дальнего действия с искусственным интеллектомЭрдоган провел телефонный разговор с МакрономNYT: Российские генералы рассматривали ядерный удар по Украине в 2022 годуПесков: Путин остается открытым к контактам с президентом США ТрампомЦИК опубликовала результаты голосования на всех 82 избирательных участках ГюмриМакрон призвал премьера Израиля прекратить удары по Газе и вернуться к перемириюPolitico: пошлины США на импорт из ЕС могут достигнуть 20-25%Президент Германии посетил мемориальный комплекс «Цицернакаберд» в ЕреванеТегеран подготовил ракеты для потенциального ответа СШАТрамп пообещал срубить 200-летнюю магнолию у Белого домаЦИК подвела итоги голосования 81 из 82 избирательных участков: Партия Пашиняна получает около 36,8% голосов«Сенсационная находка»: Ученые обнаружили на стоянке эпохи палеолита свидетельства обработки костей мамонтовТрамп заявил, что не хочет блокировать TikTokМИД: РФ против миротворцев на Украине от стран, накачивающих Киев оружиемБлок «Мать Армения» призвал все оппозиционные силы консолидироваться Вы не знаете имени другого героя? Почему президент ФФА напряжен? «Паст»Представительство Арцаха в России прекратило свою деятельность: «Паст»Нервы жителей Армении больше не будут расшатаны в плане своевременного получения посылок? «Паст»Кто будет следить за выборами в Гюмри и Паракаре? «Паст»ECO: злоупотребление солью повышает риск развития ожиренияДания выделяет $43,4 млн на технологическую помощь УкраинеГенпрокурор США после скандала с мессенджером Signal заявила о безопасности его использованияXinhua: Си Цзиньпин провел встречу с главами крупных иностранных компанийDefense One: Трамп рассмотрит три варианта проекта обороны «Золотой купол»В Тавушской области минувшей ночью стрелялиWSJ: в чате Signal по операции в Йемене упоминались разведданные от ИзраиляEUobserver: Евросоюз начал работу на семнадцатым пакетом санкций против РоссииАдминистрация Трампа прекратила основное финансирование «Белых касок»Microorganisms: ген AMY1 влияет на риск развития кариеса при потреблении крахмалаНа дне Тихого океана обнаружили целую цепь относительно молодых вулкановИран ответил на письмо ТрампаXinhua: Си Цзиньпин провел встречу с главами крупных иностранных компанийВласти Грузии собираются полностью запретить партию СаакашвилиNissan планирует создать 4-5 автомобилей, являющихся «истинным воплощением» брендаАльянс Армения-Иран может остановить программу «Великий Туран». «Паст»
Самое популярное