ԱՄՆ-ը ցանկանում է վերահսկողություն հաստատել «Գազպրոմի» գազատարներից մեկի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաշինգտոնը Կիեւից պահանջել է ուկրաինական տարածքով Եվրոպա անցնող «Գազպրոմ» գազատարի նկատմամբ վերահսկողությունը հանձնել իրեն, գրել է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել ապրիլի 11-ին թշնամական մթնոլորտում:
ԱՄՆ-ը ցանկանել է վերահսկողություն հաստատել գազատարներից մեկի վրա. Այս կետը ուկրաինական պատվիրակությունը գտել է ԱՄՆ-ի կազմած նոր կանոնակարգի նախագծում։
Վաշինգտոնը ցանկություն է հայտնել գազատարը փոխանցել Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի վերահսկողությանը, որը ենթարկվում է ԱՄՆ կառավարությանը։