Երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պակիստանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 35 կմ խորության վրա՝ 150 հազար բնակչությամբ Տորդեր քաղաքից 26 կմ արևելք-հարավ-արևելք և մոտ 85,4 հազար բնակիչ Ատոկ քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժը գրանցվել է UTC 7:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին):
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։