Հավայան կղզիներում վարձով են տալիս տուն, որի հատակը լավայից է (լուսանկարներ)
ՖՈՏՈ«Հատակը լավա է» խաղը չի դադարում մնալ սիրված ու հայտնի արդեն մի քանի տասնյակ տարի, իսկ վերջերս այն վերածվել է իսկական մեմի: Իսկ ինչ եթե ձեզ առաջարկեն տուն, որի հատակն իսկապես լավա է:
Հավայան կղզիներում, պարզվում է, կարելի է վարձույթով ձեռք բերել նման բնակարան. գրում է life.ru-ն: Տունը գտնվում է 1983թ.-ին արթնացած հրաբխից 6,5 կմ հեռավորության վրա, հրաբուխն այդ ընթացքում հասցրել է ժայթքել 66 անգամ:
Ուիլ Բեյհարցի կողմից նախագծված տունը հրաշալի կերպով կարծես միախառնված է շրջակա զարմանահրաշ բնությանը, միաժամանակ այս գողտրիկ անկյունում մարդիկ կարող են օգտվել բոլոր հարմարություններից՝ տան մեջ կա էլեկտրականություն, ինտերնետ, ջուր և ամեն տեսակի հարմարություններ:
41,8 ք/մ մակերես ունեցող տունն ամբողջովին կահավորված է, իսկ տան տերը պատրաստ է իր վարձակալների համար ստանձնել նաև էքսկուրսավարի պարտականությունները և ցույց տալ տեղի տեսարժան վայրերը: