Երիտասարդ աղջիկը բազմաթիվ վիրահատությունների է դիմել` սելֆիներում գեղեցիկ երևալու համար (ֆոտո)
ՖՈՏՈԵրիտասարդ բրիտանուհին 12 հազար ֆունտ սթերլինգ է ծախսել կոսմետիկ վիրահատությունների վրա, որ լավ տեսք ունենա սելֆիներում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
28-ամյա Շելի Սքինսը վիրահատել է քիթն ու ծնոտը սելֆիներում գեղեցիկ երևալու համար: Բացի այդ, նա վիրահատել է աչքերը, որ ստիպված չլինի ակնոց կրել:
«Վերջապես ես գոհ կլինեմ իմ սելֆիներից և ինձ հարմարավետ կզգամ իմ մարմնում», - Twitter-ի իր էջում գրել է Շելին:
Բրիտանուհին սելֆիների սիրահար է 16 տարեկանից: