Կինը մի ամբողջ կարողություն է ծախսել Պամելա Անդերսոնին նմանվելու համար (ֆոտո)
ՖՈՏՈՄեծ Բրիտանիայի 31-ամյա բնակչուհի Կարոլին Անդերսոնը վերջին 16 տարում 9 վիրահատություն է տարել կրծքերի և շուրթերի մեծացման համար։ Եվ ամեն ինչ արվել է իր կուռքին՝ դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնին նմանվելու համար։
Հայտնի է նաև, որ Կարոլինը վերջին 6 ամսում բոտոքսի ներարկումներ է անում դեմքի վերին հատվածում։ Նա չի մոռանում նաև սոլյարիի մասին, որպեսզի ստանա մաշկի նույն գույնը, որն ունի Պամելան։
Աղջկա մոտ ճառագայթումից վերջերս սկսել են առողջության հետ խնդիրներ։ Բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա կրծքի իմպլանտներից մեկը, քանի որ Կարոլինի մոտ սկսվել էր բորբոքում։
Սակայն բոլոր այս խնդիրները չեն մեղմել նրա ցանկությունը նմանվել Պամելա Անդերսոնին։ «Մեկ այլ մարդու նմանվելու ձգտումը կարող է տարօրինակ թվալ, բայց ես պատրաստ եմ ամեն ինչի, որպեսզի ստանամ նման արտաքին», -նշել է աղջիկը։
Նա վճարում է իր վիրահատությունների համար՝ աշխատելով որպես մոդել։