Տապակած կարտոֆիլը վտանգավոր է առողջության համար
ՖՈՏՈՏապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականները: Համապատասխան զեկույցը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Գիտնականները 8 տարի շարունակ հետևել են 4400 կամավորների, որոնցից 236-ն այս ընթացքում մահացել է:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շաբաթական 2 անգամ տապակած կարտոֆիլի օգտագործումը երկու անգամ մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը: