Կինը դստերը նման լինելու համար ծախսել է 60 հազար դոլար (ֆոտոշարք)
ՖՈՏՈՄեծ Բրիտանիայի 57-ամյա բնակչուհի Ջենեթ Հորոքսը իր 35-ամյա դստերը նմանվելու համար ծախսել է ավելի քան 56 հազար դոլար։ Կինը բազմիցս ենթարկվել է վիրահատության, կատարել մի քանի կոսմետիկ պրոցեդուրաներ։
Մասնավորապես, Ջենեթը երկու անգամ մեծացրել է կուրծքը, փոխել քթի ձևը, ձգել դեմքի մաշկը։ Փոփոխությունների երկար շարքում են նաև բոտոքսը, մշտական դիմահարդարումը և կոսմետիկ պրոցեդուրաները, մազեր ներկելը։ Ջենեթը նաև հասել է է դստեր քաշին։
«Իմ նպատակն է լինել այնպիսին, ինչպիսին իմ դուստրն է։ Նա իր արտաքինը ստացել է ինձանից և ես չպետք է հետ մնամ», -նշել է Ջենեթը։
Իր հերթին դուստրը՝ Ջեյնը մտահոգվում է, որ մի օր մայրը կարող է ավելի երիտասարդ տեսք ունենալ, քան ինքը։ Ինքը Ջեյնը ատում է պլաստիկ վիրահատությունները և երբեք չի մտածել դրանց դիմելու մասին։