Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները: Նրանց թիվը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ չորս տասնյակ է:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, դատավորները կամ նրանց օգնականները դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով չեն ուղարկել իրավապահ մյուս մարմիններին՝ ի կատար ածելու: Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ կամ կալանավայրից չեն տեղափոխվել համապատասխան ՔԿՀ, կամ տուգանքի գումարները չեն բռնագանձվել: Այսինքն՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված իրավական ակտերը պարզապես մնացել են օդից կախված, անկատար:
Ու հիմա ՀՔԾ-ում փորձում են պարզել՝ այս ամենն անփութությա՞ն հետևանք է, թե՞ դատավորներն այլ շահագրգռվածություն են ունեցել: Հատկանշական է փաստը, որ այս տարվա ընթացքում երեք դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար, հենց նույն պահին: Ու հավանական է, որ քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ ՀՔԾ-ի հետաքրքրվածությունն այս ամենի շարունակությունն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: