Ուգանդայի ամենաատգեղ տղամարդը (ֆոտո)
ՖՈՏՈԳոդֆրի Բագուման ճանաչվել է Ուգանդայի ամենաատգեղ մարդը: Այնուամենայնիվ, դա չի խանգարել նրան 2 անգամ ամուսնանալ և դառնալ 8 երեխաների հայր (2-ը՝ առաջին ամուսնությունից, 6-ը՝ երկրորդ): Այս տարի, Գոդֆրին դառնում է 48 տարեկան, իսկ նրա կինը Քեյթ Նոմանդին՝ 31 տարեկան:
Ամենաատգեղ ուգանդացին տառապում է գիտությանն անհայտ հիվանդությամբ, ինչն էլ այլանդակել է վեջինիս դեմքը:
Նախքան 2002 թ, Գոդֆրին եղել է կոշկակար: Ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավելու համար օրերից մի օր որոշում է մասնակցել երկրի ամենաատգեղ տղամարդկանց մրցույթին: Եվ… հաղթանակ է տանում:
Հաղթանակից անմիջապես հետո Գոդֆրին որոշեց արմատապես փոխել իր կյանքը և ստեղծեց երաժշտական կարիերա: Ուգանդացին դարձավ երգիչ:
Այժմ պարոն Գոդֆրին ապահովում է ընտանիքին հաճախակի բեմ դուրս գալու և կատակերգական դերեր խաղալու շնորհիվ: