Այս հրաշք բաղադրատոմսով կազատվեք աչքերի տակի սև շրջանակներից
ՖՈՏՈԱչքերի տակի սև շրջանակները խնդիր են շատ կանանց համար: Այդ մանրուքը հայացքը դարձնում է հոգնած և տանջված:
Աչքերի տակ մուգ շրջանակների պատճառների բազմազան են՝ սկսված անքնությունից մինչև ժառանգականություն: Պատահական չէ, որ շատ ընկերություններ փորձում են ստեղծել մի գործուն միջոց, որը կպայքարի այդ խնդրի դեմ:
Բայց խանութներից գնված քսուքները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք իրականում վնասում են մաշկը: Առաջարկում ենք հիանալի միջոց, որը այլընտրանք կլինի խանութներից գնված քսուքներին: Այս միջոցի պատրաստման համար հստակ չափաբաժիններ անհրաժեշտ չեն:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
Սուրճի մրուր
Կոկոսի յուղ
Սև աղացած պղպեղ
Օգտագործման եղանակը.
1. Ձեռքի մեջ խառնեք քսուքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները
2. Քսեք ստացված քսուքը աչքերի տակ զգուշորեն, փորձելով հնարավորինս հեռու մնալ աչքերից
3. Թողեք քսուքը 5-10 րոպե, մինչև չորանա
4. Մաքրեք մաշկը փափուկ կտորի օգնությամբ
Սուրճը հանում է բորբոքվածությունը, սև պղպեղը լավացնում է արյան շրջանառությունը, իսկ յուղը պաշտպանում է մաշկը:
Այս քսուքը կարելի է օգտագործել շաբաթեկան երկու անգամ: Սուրճը և սև պղպեղը հանդիսանում են շատ լավ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացումը, այն դարձնելով ավելի առողջ և ձիգ: