Առավոտյան, թե՞ երեկոյան․ երբ պետք է ցնցուղ ընդունել
ՖՈՏՈՑնցուղ ընդունելու հաճախականության վերաբերյալ բանավեճերը հանգեցրեցին մի նոր դիլեմայի․ երբ պետք է ցնցուղ ընդունել՝ առավոտյա՞ն, թե երեկոյան, գրում է Glamour Paris-ը և ներկայացնում մի քանի պատասխաններ։
Մարդկանց մի մասը նախընտրում է ամենօրյա ցնցուղն ընդունել առավոտյան, մի մասը՝ երեկոյան և մի մասն էլ ցնցուղ են ընդունում կախված տրամադրությունից։ Իսկ ո՞րն է լավագույն ժամանակը ցնցուղ ընդունելու համար։
Bustle կայքում հրապարակված հոդվածի համաձայն, տարբեր գիտական ուսումնասիրություններ պարզել են, որ չկա պարզ պատասխան այս հարցին։ Լավագույնը ըստ մեր կարիքների ցնցուղ ընդունելն է։ Առավել կոնկրետ, եթե աշխատանքը կապված է մտավոր և ստեղծագործական գործունեության հետ, ապա ցնցուղ ընդունեք առավոտյան, որը կթարմացնի և էներգիա կհաղորդի։ Եթե քնելու հետ կապված խնդիրներ ունեք, ապա քնելուց առաջ ցնցուղ ընդունելը կօգնի լուծել անքնության խնդիրը։