Առողջ և գեղեցիկ կեցվածքի գաղտնիքները
ՖՈՏՈԳեղեցիկ ողնաշար ունենալը ոչ միայն գեղեցիկ կեցվածքի, այլ նաև առողջությանգրավականն է: Որքան շուտ սկսեք ուղղել ձեր մեջքը, այդքան ավելի կմեծանան ձեր շանսերը՝ խուսափել մեջքի ցավերից և առողջական խնդիրներից հետագայում:
Շատերի մոտ ողնաշարի խնդիրներ առաջանում են դեռևս դպրոցական տարիքում: Մանուկ հասակաում վատ կեցվածքը մեծ հասակում կարող է դառնալ օստեոպորոզ հիվանդության առաջացման պատճառ:
Ինչպիսի՞ն պետք է լինի կեցվածքը
1. Սկզբում նայեք ձեզ կողքից: Կանգնեք դեմքով հայլուն, այնուհետև պտտվեք կողքի և նայեք ձեր ուսերի դիրքը:
2. Եթե ձեր ուսերը առաջ եկած են, իսկ գլուխը կախ ընկած, ապա պատկերացրեք, որ առաստաղից մի թել է կախված, որը ձեր գլուխը դեպի վեր է ձգում:
3. Բարձրացրեք կրծքավանդակը, այնուհետև փորի մկանները մի փոքր լարեք, իսկ ուսերը պահեք բացված և թույլ վիճակում:
4. Կեցվածքի ճիշտ դիրքը կարելի է ստուգել հետևյալ կերպ: Հենվեք պատին այնպես, որ ձեր կրունկները 7 սանտիմետրով հեռու լինեն պատից:
Ճիշտ կեցվածքի դեպքում դուք հեշտությամբ ձեր ձեռքերը հետ կտանեք գոտկատեղի հատվածում:
Ինչպես պահպանել կեցվածքը
1. Բարձրացրեք ոտքը: Ողնաշարի խնդիր հաճախակի են ունենում այն մարդիկի, ովքեր շատ են ոտքի վրա կանգնած մնում: Աշխատեք ժամանակ առ ժամանակ ձեր ոտքը դնել, ինչ որ բարձր տեղ:
2. Նստեք հնարավորին չափով հարմարավետ:
3. Շատ շարժվեք: Նույնիսկ, եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ժամանակ առ ժամաանակ պետք է վեր կենալ և մարմնամարզություն անել, ձգվել: Դա կօգնի խուսափել մեջքի ցավերից:
4. Ճիշտ քուն: Փորի վրա հաճախակի քնելը կարող է առաջացնել ողնաշարի թեքում: Լավագույնը ողնաշարի համար կողքի վրա քնելն է: Միաժամանակ պետք է մի բարձը դնել ծնկների մեջտեղում իսկ մյուսը գլխի տակ: