Ինչպես դադարեցնել մազաթափությունը արագ և բնական միջոցներով
ՖՈՏՈՄազաթափության առաջին նշանները մարդկանց կողմից հաճախ անտեսվում են այնքան ժամանակ, երբ արդեն ճաղատությունը դժվար է թաքցնել։ Մազաթափությանը պետք է լուրջ վերաբերվել հենց սկզբից, որպեսզի հնարավոր լինի պահպանել մազերի ֆոլիկուլների կյանքը։
Ինչպես կանխել մազաթափությունը.
1. Դադարեցրեք վատ սովորությունները, ինչպիսիք են ծխելն ու խմելը։
2. Խուսափեք գլուխը շատ տաքացնելուց կամ սառեցնելուց։ Ձմռանն ու ամռանը կրեք համապատասխան գլխարկներ։
3. Խուսափեք վարսահարդարիչներից, մազերի արդուկեր օգտագործելուց։
4. Քիմիական ներկերով մի ներկեք մազերը։
5. Խուսափեք սթրեսներից, որը բացասաբար է ազդում ընդհանուր առողջության, այդ թվում նաև մազերի վրա։
6. Մերսեք գլխամաշկը, որը կբարելավի արյան շրջանառությունը։
7. Առողջ սնունդը ևս շատ կարևոր է։ Հավասարակշռված դիետան, որը ներառում է վիտամին C, D, E և B համալիր՝ որոշ հանքանյութերի հետ միասին՝ այդ թվում կալցիում, մագնեզիում, պղինձ, երկաթ, ինչպես նաև ձկան յուղերը կարող են զգալիորեն բարելավել մազերի առողջությունը:
Ինչպես կանխել մազաթափությունն արագ և բնական միջոցներով
1․ Գերչակի յուղ․գլխամաշկին քսել գերչակի յուղ և մի քանի րոպե մերսել։ Այնուհետ գլխին դնել տոպրակ և պահել 30 րոպե ու լվանալ տաք ջրով։
2․ Ձվի դեղնուց․ մի քանի ձվի դեղնուցը հարել և քսել գլխամաշկին՝ մերսելով։ Պահել 30 րոպե։ Ցանկալի է այնուհետ գլուխը լվանալ անանուխի թեյով։
3․ Եղինջ․ 100 գրամ եղինջը լցնել 400 մլ 6 տոկոսանոց քացախի մեջ և ավելացնել 300մլ ջուր։ Ամեն անգամ գլուխը լվանալուց հետո գլխամաշկը ցողել այս խառնուրդով։
4․Սոխ․ 1 հատ սոխն անցկացնել քերիչով, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։ Խառնուրդը քսել գլխամաշկին՝ գլուխը լվանալուց 1 ժամ առաջ և ծածկել տոպրակով ու փաթաթել սրբիչով։ Այնուհետ գլուխը լվանալ շամպունով։ Այս դիմակը կարելի է կրկնել շաբաթը 3 անգամ։