Աննա Կարոլինան՝ «Armenian Europe Music Awards Paris 2017»-ից հետո Հայկ Շահբազյանի հետ համագործակցությունը դադարեցնելու լուրերի մասին
ՖՈՏՈLife.Panorama.am-ը գրում է.
Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունից հետո, որի ժամանակ որոշ տեխնիկական խնդիրներ էին առաջացել, կարծիքներ են տարածվել, թե կազմակերպիչներ Հայկ Շահբազյանն ու Աննա Կարոլինան դադարեցրել են իրենց համագործակցությունն ու անձնական հարաբերությունները: Սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում փարիզաբնակ Աննա Կարոլինան շեշտեց, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ նրանք այս պահին համատեղ նոր աշխատանքներով են զբաղված:
«Մարդիկ սիրում են տարատեսակ ասեկոսենր տարածել, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Ես եւ Հայկը շարունակում ենք մեր համագործակցությունը, մենք նաեւ ընտանիքներով ենք շատ մտերիմ, այնպես որ, այդ խոսակցություններն ավելորդ են: 2018-ին կկայանա «Armenian Europe Music Awards Paris» մրցանակաբաշխությունը, ընդ որում մենք արդեն իսկ վարձակալել ենք դաhլիճը: Դրանից զատ, մենք համատեղ զբաղված ենք տարբեր համերգների կազմակերպմամբ, որոնք նաեւ Հայաստանում կկայանան»,- նշեց Աննան:
Շարունակությունն՝ այստեղ.