«Ասում եմ լավ հագնվելու համար նախ քթածակ է պետք, մարմնիդ իմացությունն ու ինքդ քեզ ճանաչելու կարողությունը». Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)
ՖՈՏՈԳեղեցկուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր Ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.
«Մի քանի պարզ կանոն։
Ասում եմ լավ հագնվելու համար նախ քթածակ է պետք, մարմնիդ իմացությունն ու ինքդ քեզ ճանաչելու կարողությունը։ Թե չէ էնքա՜ն թանկարժեք զգեստներ կան, որոնք չարժի անգամ փորձել, էլ ուր մնաց հագնել։
Մի քանի զարդը կարող է հարստացնել ամենահասարակ կտորն անգամ։
Այս ամառվա տրենդն ինձ համար որոշել եմ արդեն. երկարափեշ զգեստ, հայկական գոտիներ( քամարներ) , արծաթից հայկական զարդեր ու մարգարիտ։
Դիմահարդարումն ու սանրվածքն իմն ձեռքի գործն են։ Զգեստի դիզայնը՝ նույնպես( սովորական աստառի կտոր)) Ոճի ու զարդերի համադրությունը՝ սեփական արտադրության)
լուսանկարը՝ անփոխարինելի @sofimkheyan - ի»: