Ոչ ոք չի ցանկանում միայնակ լինել՝ նույնիսկ դրախտում. Իտալական իմաստությունների շարքից
ՖՈՏՈ1. Ժամանակ առ ժամանակ հանդուրժի՛ր հիմարներին. կարող ես օգտակար բան իմանալ: Բայց երբեք մի՛ վիճիր նրանց հետ:
2. Թշնամին վտանգավոր է, երբ պարտված է թվում:
3. Կնոջ հետ վիճելու երկու եղանակ կա: Ոչ մեկն էլ չի գործում:
4. Գեղեցկությունն առանց բարության նման է թթված գինու:
5. Էշ ծնվածը ձի չի մեռնի:
6. Չկա ավելի վատ գործ, քան կատարելն ու վերակատարելը:
7. Ցանկանում ես, որ քեզ գնահատեն, մեռի՛ր:
8. Ոչ ոք չի ցանկանում միայնակ լինել՝ նույնիսկ դրախտում:
9. Ամեն ինչ Աստծուց է՝ բացի կանանցից:
10. Սերը, կրակն ու հազը մարդկանցից չես թաքցնի:
11. Սիրային պատերազմում հաղթում է նա, ով հեռանում է:
12. Բավական չէ միայն փող ունենալը, անհրաժեշտ է նաև ծախսել իմանալ: